Աշխատանք

AIP Tech ընկերությունը փնտրում է աշխատակից՝ 3D մոդելավորման մասնագետ։
Պահանջները՝
1․ Solidworks-ի կամ fusion 360-ի գերազանց իմացություն։
2․ Բնագիտական կրթությունը, ինչպես օրինակ, կենսաբանություն, ֆիզիկա, կհամարվեն մեծ առավելություն։
Ընկերության մասին
AIP Tech ընկերությունը բարձր տեխնոլոգիական ընկերություն է, հիմնվել է 2020թ-ին և մասնագիտացված է additive manufacturing կամ 3D տպագրության ոլորտում։
Ընկերությունը մասնագիտացված է պացիենտին հարմարեցված իմպլանտների մոդելավորմամբ, նախագծմամբ և տպագրությամբ։ Տպվում են մետաղական ( օրինակ պողպատ կամ տիտան) կամ կերամիկական հիմքով իմպլանտներ։
Վերջիններս փոխարինում են մարդու վնասված ոսկորները՝ ամբողջությամ կրկնելով վնասված հատվածի ձևը և չափսը։ Նման մոտեցման շնորհիվ հնարավոր է կտրուկ բարելավել ապաքինման գործընթացը։
Աշխատանքի մասին
Աշխատանքի հիմնական նպատակը մոդելի պատրաստումն է։ Մոդելը ստեղծվում է CT հետազոտությամբ ստացվող ոսկորի եռաչափ պատկերի հիման վրա։ Մոդելավորումից հետո իմպլանտը կտպագրվի 3D տպիչով կամ կմշակվի 5x առանցքով CNC հաստոցով։
Բնագիտական, հատկապես կենսաբանական կրթությունը կօգնի մասնագետին ստանալ իմպլանտի մոդելը հաշվի առնելով օրգանիզմի անատոմիական առանձնահատկությունները։
Մոդելը պետք է ենթարկվի նաև մեխանիկական սիմուլացիայի՝ FEM ծրագրային փաթեթների օգնությամբ, օրինակ Comsol Multiphusics, և այլն։ Նմանատիպ ծրագրերի իմացությունը կհամարվի մեծ առավելություն։
Հետաքրքրության դեպքում խնդում ենք ուղարկել Ձեր CV֊ն հետևյալ էլ հասցեին՝ վերանագրելով «աշխատանք»
Email: info@aiptech.org